«Ռեալ Մադրիդի» ինքնաթիռը վայրէջք է կատարել երկու ժամ ուշացումով

«Ռեալ Մադրիդի» ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել Նյուարկում։ Այս մասին հայտնել է El Chiringuito-ն։

Ավելի վաղ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Նյու Յորք նահանգում փոթորկի պատճառով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» ինքնաթիռը վայրէջք է կատարել երկու ժամ ուշացումով։

Նշվում է, որ ՖԻՖԱ-ն նույնիսկ ստիպված է եղել միջամտել, քանի որ վատ եղանակի պատճառով ինքնաթիռ նստելու հերթ է եղել։

«Ռեալ Մադրիդը» հուլիսի 9-ին կմրցի ՊՍԺ-ի դեմ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում։