«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաֆայել Օբրադորը կշարունակի իր կարիերան Պորտուգալիայում։
AS-ի տվյալներով՝ «Բենֆիկան» 21-ամյա իսպանացու համար կվճարի 5 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագրում կլինի կետ, ըստ որի՝ «Ռեալ Մադրիդը» կգնի ֆուտբոլիստի իրավունքները։
2024/25 մրցաշրջանում Օբրադորը Իսպանիայի երկրորդ լիգայում վարձակալությամբ խաղացել է «Դեպորտիվոյի» կազմում 33 խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։