Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հաղորդում է Il Romanista-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 31-ամյա արգենտինացու ծառայություններով։ Մերսիսայդցիները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ, ով վնասվածքի պատճառով չի խաղացել 2025 թվականի մարտից։

Հարձակվողի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

Անցած մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 36 խաղ, խփել 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։