«Արսենալը» համաձայնության է եկել Նոնի Մադուեկեի հետ։ Այժմ «Արսենալը» պետք է համաձայնության գա «Չելսիի» հետ։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Արսենալը» նախնական առաջարկ է արել Մադուեկեի համար՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 58 միլիոն եվրո) չափով, ներառյալ բոնուսները։
Միևնույն ժամանակ, «Չելսին» ցանկանում է ավելի մեծ գումար վաստակել 23-ամյա Մադուեկեի տրանսֆերից։ Նոնի Մադուեկեն «Չելսիի» կազմում անցկացրել է 92 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 20 գոլ և 9 գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։ Այժմ Մադուկեն կարող է հայտնվել Լոնդոնի մեկ այլ ակումբում։