«Նապոլին» և «Սևիլիան» բանակցում են

«Նապոլին» չի հրաժարվում «Սևիլիայի» աջ պաշտպան Խուանլու Սանչեսին ձեռք բերելու մտքից։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Ակումբների միջև նոր բանակցություններ են տեղի ունեցել այսօր։ Իսպանական կողմը նվազեցրել է իր պահանջները. այժմ անդալուսցիները պատրաստ են բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին 17 միլիոն եվրոյի + հետագա վերավաճառքի տոկոսի դիմաց։

Այնուամենայնիվ, «Նապոլին» դեռևս պնդում է իր առաջարկի վրա՝ 15 միլիոն եվրո, հիմնվելով խաղացողի հետ արդեն իսկ ձեռք բերված համաձայնության վրա։

Անցյալ մրցաշրջանում Խուանլու Սանչեսը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 35 խաղ, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։