Մարկուս Ռեշֆորդը հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ մարզչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագան շարունակում է քննարկվել, քանի որ Ռուբեն Ամորիմը չի ցանկանում տեսնել խաղացողին իր թիմում։

Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ հղում անելով Fotomac-ին, Ռեշֆորդը հեռախոսազրույց է ունեցել Ժոզե Մոուրինյոյի հետ և համաձայնել է տեղափոխվել «Ֆեներբախչե»։ Ակումբների միջև բանակցությունները նախատեսված են այս շաբաթվա վերջին։

Մարկուս Ռեշֆորդը Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-2018 թվականներին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը 27-ամյա Ռեշֆորդին գնահատում է 50 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսին Մարկուսը վարձավճարով խաղացել է «Աստոն Վիլլայում»։