Լուիս Դիասը երազում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը երազում է տեղափոխվել «Բարսելոնա», ի տարբերություն «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի, պատրաստ է «Բլաուգրանայի» հետ իր պայմանագրում չներառել դրա վաղաժամկետ խզման մասին կետ, եթե նրանք չկարողանան նրան գրանցել մրցաշրջանի համար ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած դրան, կոլումբիացի ֆուտբոլիստը պնդում է, որ աշխատանքային պայմանագրում ներառվի «Բարսելոնայի» պարտավորությունը՝ նրան փոխհատուցում վճարել, եթե նրանք չկարողանան նրան գրանցել մինչև օգոստոսի 31-ը։

Նշվում է, որ այս պայմանը խոչընդոտ է «Բլաուգրանայի» համար 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։

Կոլումբիացին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։