Լա Լիգան մերժել է «Ռեալ Մադրիդի»՝ 2025/26 մրցաշրջանի մեկնարկային խաղը («Օսասունայի» դեմ) հետաձգելու խնդրանքը։ Մադրիդյան գրանդը խնդրել էր հետաձգել հանդիպումը և այն անցկացնել հոկտեմբերի 29-ին, քանի որ ակումբը ցանկանում է լրացուցիչ ժամանակ՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։
Ինչպես հաղորդում է AS-ը, պատասխան նամակում Լա Լիգան «Ռեալին» տեղեկացրել է, որ հանդիպման հետաձգման որևէ պատճառ չի տեսնում՝ պնդելով, որ «Ռեալ Մադրիդի» 2024/25 մրցաշրջանը պաշտոնապես ավարտվել է հունիսին՝ լիգայի վերջին խաղային օրով, և հենց ակումբային աշխարհի առաջնություն է օրացույցային խախտում կատարել, սակայն, ավելացրել է, որ եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավարարի «Լոս Բլանկոսի» խնդրանքը, Լա Լիգան պատրաստ կլինի նշանակել խաղի նոր ամսաթիվ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստների միությունը պահանջել է, որ ֆուտբոլիստները ստանան առնվազն երեք շաբաթ արձակուրդ և երեք շաբաթ նախամրցաշրջանային պատրաստություն, այսինքն՝ վեց շաբաթ ակումբային աշխարհի առաջնության և Լա Լիգայի նոր մրցաշրջանի միջև։