Քենան Յիլդիզը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անձամբ հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն այս պահին գործարքը քիչ հավանական է։

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին։

Հնարավոր է, որ «Բլաուգրանան» ապագայում փորձի պայմանագիր կնքել թուրք ծագող աստղի հետ։

Քենան Յիլդզի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։ Անցյալ տարվա օգոստոսին ֆուտբոլիստը նոր աշխատանքային պայմանագիր է կնքել թուրինյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։