«Յուվենտուսը» ցանկանում է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի գործակալներին առաջարկել պայմանագրի խզում։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ թուրինյան ակումբը ցանկանում է խնայել 24 միլիոն եվրո, որը ֆուտբոլիստը կարող է ստանալ նոր մրցաշրջանի համար։
Մոտակա օրերին կողմերի միջև հանդիպում կկայանա։ Կքննարկվի 25-ամյա սերբի ապագան «Յուվենտուսում»։
Վլահովիչը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Նա ընդհանուր առմամբ 145 խաղում խփել է 58 գոլ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ «Յուվենտուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ֆիորենտինայից» վճարել է 83,5 միլիոն եվրո 2022 թվականի հունվարին։