«Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրոն խոսել է իր դեբյուտային խաղի և դուբլի մասին «Ֆլումինենսեի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղում (2-0)։
«Կարծում եմ՝ սա երազանք էր։ Չեմ կարծում, որ կարող էր ավելի լավ լինել։ Ես ուրախ եմ, որ խփեցի իմ առաջին գոլերը «Չելսիի» կազմում, բայց նաև գիտեմ, որ այս մրցաշարը շատ կարևոր է «Ֆլումինենսեի» համար։
Կարող եմ միայն ներողություն խնդրել, բայց պետք է պրոֆեսիոնալ լինեմ։ Ես խաղում եմ «Չելսիի» կազմում, և նրանք ինձ վճարում են գոլեր խփելու համար», – Ժոաու Պեդրոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։