Վինգեր Նիկո Ուիլյամսը վերջերս տասը տարով երկարաձգեց իր պայմանագիրը «Ատլետիկի» հետ՝ մերժելով «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը:
Ըստ Spanish Sport-ի՝ անցյալ շաբաթ ռեստորանում «Բլաուգրանայի» երկրպագուն ակումբի նախագահ Ժոան Լապորտային հարցրել է Ուիլյամսի իրավիճակի մասին:
«Բարսայի» մարզիչը պատասխանել է.
«Մենք համաձայն չենք նրա գործակալի խնդրանքի հետ՝ խաղացողին ազատ գործակալի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Մենք չենք պատրաստվում վճարել 60 միլիոն եվրո, ապա թույլ տալ խաղացողին անվճար հեռանալ: Սա տեղի չի ունենա», – ասել է Լապորտան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկո Ուիլյամսի գործակալը խնդրել է «Բարսելոնային» պայմանագրում ներառել գրանցման երաշխիքներ: Այս դեպքում Նիկոն կարող է հեռանալ որպես ազատ գործակալ, եթե կատալոնական ակումբը չգրանցի նրան: