Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՊՍԺ-ի դեմ Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում ստացած ծանր վնասվածքին։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սիրո ու աջակցության համար։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Զարմանալի է տեսնել, թե ինչպես է ֆուտբոլային աշխարհը միավորվում նման պահերին։ Անհանգստանալու ոչինչ չկա. վիրահատությունը շատ լավ է անցել, արդեն լավ եմ զգում։ Ոչ մեկին պետք չէ մեղադրել. նման իրավիճակներ խաղադաշտում հաճախ կարող են պատահել։ Առաջիկա ժամանակահատվածը կօգտագործեմ վերականգնման համար», – նշել է գերմանացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Մուսիալան ոտքի սրունքոսկրի կոտրվածք էր ստացել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախման հետևանքով։ Ֆուտբոլիստը արդեն վիրահատվել է և սպասվում է, որ խաղադաշտ կվերադառնա 4-5 ամսից։