«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի վնասվածքի մասին՝ «Ֆլումինենսեի» նկատմամբ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում 2-0 հաշվով հաղթանակից հետո։
23-ամյա էկվադորցին վնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում և ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ խաղի վերջում թիմը թողնելով տասը խաղացողով։
«Կայսեդոն ծռել է կոճը։ Քանի որ մինչև եզրափակիչ սուլիչը մնացել էր մի քանի րոպե, ես նրան ասացի, որ կարող ենք խաղն ավարտել տասը խաղացողով։ Կարևոր է չվատթարացնել նրա վիճակը, քանի որ կիրակի օրը եզրափակիչ ունենք։ Բայց նա զգաց, որ կարող է փորձել շարունակել խաղը։ Նա դա արեց և զգաց ցավը։ Հուսով եմ՝ մինչև կիրակի նա պատրաստ կլինի», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Չելսին» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում կխաղա «Ռեալ Մադրիդի» և ՊՍԺ-ի միջև խաղի հաղթողի դեմ։