Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին ասել է, որ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը կարող է ավելի ուժեղ դառնալ, քան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իր լավագույն տարիներին։
«Նա մրցակցի կողքով անցնում է այնպես, կարծես PlayStation է խաղում։ Պաշտպանները նրա համար կոների են թվում։ Սա նրա մակարդակն է։ Լամինը կարող է նույնիսկ ավելի լավը դառնալ, քան Մեսսին։ Իսկ Մեսսին ութ «Ոսկե գնդակ» է նվաճել։ Յամալը մոտիվացիա կունենա առաջ շարժվելու համար։ Հաճելի է նրան դիտելը», – Պետիի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Անցյալ մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 խաղի՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։