Վինգեր Անխել Կորեան Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», հաղորդում է մադրիդյան ակումբի կայքը։
30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում խաղում է 2015 թվականի սկզբից։
Կոռեան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 469 պաշտոնական խաղ՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած վեցերորդ խաղացողը (և երկրորդ օտարերկրացին)։ Նա ունի 88 գոլ և 65 գոլային փոխանցում։