«Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող Էնդրիկը հաջորդ մրցաշրջանում կխաղա որպես աջ եզրային հարձակվող, հայտնում է իսպանացի լրագրող Խորխե Պիկոնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է 18-ամյա բրազիլացուն օգտագործել հարձակման աջ եզրում, քանի որ նա երբեմն այնտեղ խաղացել է «Պալմեյրասում»։
Նախորդ մրցաշրջանում 18-ամյա Էնդրիկը մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։