«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը հաջորդ մրցաշրջանում կխաղա որպես աջ հարձակվող, հայտնում է լրագրող Խորխե Պիկոնը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է 18-ամյա բրազիլացուն օգտագործել հարձակման աջ եզրում, քանի որ նա երբեմն այնտեղ խաղացել է «Պալմեյրասում»։
Նախորդ մրցաշրջանում 18-ամյա Էնդրիկը մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։