ՈւԵՖԱ-ն տուգանել է Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստների՝ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար։ Այդ խաղում «սերուցքայինները» պարտվել էին 11 մետրանոցներով՝ 0:1 (փ. 4:2):
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տուգանվել է 30,000 եվրոյով, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը՝ 40,000 եվրոյով, իսկ իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը՝ 20,000 եվրոյով։
Պատժամիջոցների պատճառը երեք խաղացողների՝ մրցակից թիմի երկրպագուների նկատմամբ սադրիչ վարքն էր։ Բացի ֆինանսական տուգանքից, ֆուտբոլիստները ստացել են մեկ խաղի պայմանական որակազրկում, որը կակտիվանա, եթե նմանատիպ խախտում կրկնվի առաջիկա ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից որևէ մեկում։