«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է հարձակվողներ Դոմինիկ Քալվերտ-Լյուինի, Ջեյմի Վարդիի և Քալում Ուիլսոնի տրանսֆերը, եթե «Կարմիր սատանաները» չկարողանան համաձայնության գալ իրենց հիմնական թեկնածուներից որևէ մեկի հետ՝ իրենց հարձակումը ուժեղացնելու համար:
Այս մասին հայտնում է The Athtletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները կարող են անվճար պայմանագիր կնքել նշված ֆուտբոլիստների հետ, քանի որ նրանք ներկայումս ազատ գործակալներ են:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինին և նաև բանակցություններ է վարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ՝ Ուգո Էկիտիկեի վերաբերյալ: