«Ռեալը» մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասի հետ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հաղորդվում է, որ հուլիսի 8-ին ակումբները վերսկսել են բանակցությունները, որոնք մոտ են ավարտին։ Գործարքը, հավանաբար, կհաստատվի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։

22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը դեռ հունիսին համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «արքայական ակումբի» հետ։ Կառերասի գործող պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։

Ալվարո Կառերասը «Ռեալի» ֆուտբոլային ակադեմիայի սան է և ակումբի համակարգում եղել է 2017-ից 2020 թվականներին։ «Բենֆիկայի» կազմում, որին միացել է 2024 թվականի հունվարին, նա մասնակցել է 65 խաղի, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։