«Ռեալ Մադրիդի» 21-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան 2025/26 մրցաշրջանը կանցկացնի մադրիդյան ակումբի կազմում։
21-ամյա հարձակվողը մեծ հաջողությունների է հասել Աշխարհի ակումբային առաջնությունում՝ 5 խաղում խփելով 4 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
Ակնհայտ է, որ հաշվի առնելով «Ռեալի» հարձակման գծում առկա լարված մրցակցությունը, որի մեջ են մտնում Կիլիան Մբապպեն, Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն, Էնդրիկը, Բրահիմ Դիասը և ուրիշներ, հնարավոր էր, որ «Ռեալը» Դիասին վարձակալության տրամադրեր իր հետագա զարգացման համար։
Սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Ռեալը» այս ամռանը չի դիտարկի խաղացողին վաճառելու կամ վարձակալության տալու որևէ առաջարկ։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հույսը դնում է Գարսիայի վրա առաջիկա մրցաշրջանում։