Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Դիոգու Ժոտայի վթարի վերաբերյալ

Անցյալ հինգշաբթի ֆուտբոլային աշխարհը խորը ցնցում ապրեց՝ կապված Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահվան լուրի հետ։ Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ կեսգիշերից քիչ անց, Իսպանիայի A-52 մայրուղու վրա։

Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները տարածել են նախնական տվյալներ՝ նշելով, որ մեքենան վարել է հենց Ժոտան։ Նշվում է, որ ավտոմեքենան գերազանցել է սահմանված արագությունը, ինչը կարող է դարձել լինել վթարի պատճառներից մեկը։

Բացի այդ, քննվում է նաև տեխնիկական խափանումների հնարավորությունը։ Քննչական խմբերը չեն բացառում, որ վթարի հիմնական պատճառը եղել է անվադողերից մեկի շարքից դուրս գալը կամ պայթյունը, որի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։

Հետաքննությունը շարունակվում է, սակայն հաստատվում է, որ դեպքը տեղի է ունեցել շատ մեծ արագությամբ և մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Սա ծանր կորուստ է ինչպես Ժոտայի ընտանիքի, այնպես էլ ֆուտբոլային ամբողջ հանրության համար։