Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբի հետ պայմանագիրը խզելու համար։
Sky Sports News-ի տվյալներով՝ գաբոնցի ֆուտբոլիստով ներկայումս հետաքրքրված են Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ակումբները։
36-ամյա Օբամեյանգը սաուդյան ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը՝ «Մարսելից»։ Մրցաշրջանի ընթացքում հարձակվողը 51 խաղում խփել է 30 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։