Պետր Չեխի որդին հանդես կգա անգլիական հեղինակավոր ակումբում

Լեգենդար դարպասապահ Պետր Չեխի որդին՝ Դամիանը, որը նաև դարպասապահ է, դարձել է անգլիական ֆուտբոլի էլիտայում հանդես եկող ակումբի խաղացող։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։

16-ամյա խաղացողը միացել է Լոնդոնի «Ֆուլհեմին»՝ կնքելով 2 տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր։ Նա իր սոցցանցերում հրապարակել է լուսանկար՝ գործարքի կնքման պահի և ծնողների հետ` «Հավերժ շնորհակալ» գրությամբ։

Երիտասարդ դարպասապահը նորամուտը նշել է Չեխիայի մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հավաքականում 15 տարեկանում։ Սա տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին։ Նախկինում խաղացողը խաղացել է «Չելսիի» ակադեմիայում, ակումբում, որտեղ նրա հայրը անցկացրել է 10 տարի։