Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ունի Անգլիայի Պրեմիեր լիգայ տեղափոխվելու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Il Romanista-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ «Կարմիրների» ղեկավարությունը կապ է հաստատել Դիբալայի գործակալների հետ և նախնական բանակցություններ է վարել։ Արգենտինացու պայմանագիրը «գայլերի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Պաուլո չի խաղացել 2025 թվականի մարտից։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը խաղացել է 36 խաղ, խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Նրա շուկայական արժեքը կազմում է ութ միլիոն եվրո։