«Նյուքասլը» համաձայնության է եկել շվեդ հարձակվողի հետ

«Նյուքասլը» և «Նոթինգհեմ Ֆորեստը» համաձայնության են եկել շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործարքի արժեքը կկազմի 55 միլիոն եվրո։ Ավելին, «կաչաղակները» արդեն համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի բոլոր կետերը, ինչը նշանակում է, որ տեղափոխությունը կկայանա մոտ ժամանակում։

2024/25 մրցաշրջանում Էլանգան աչքի է ընկել կայուն խաղով՝ մասնակցելով Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին, որոնց ընթացքում խփել է 6 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։