Նոր տեղեկություն Վիկտոր Օսիմհենի ապագայի վերաբերյալ

«Գալաթասարայը» դեռևս փորձում է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։ Թուրքական ակումբը նոր առաջարկ է պատրաստում, այն բանից հետո, երբ մերժվել է 60 միլիոն եվրոյի առաջին հարցումը։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը Ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնության է եկել մինչև 2028 թվականի հունիսը նախատեսված պայմանագրի շուրջ, սակայն ակումբների միջև ֆինանսական պայմանները դեռևս լուծված չեն։

Առաջին պաշտոնական դիմումը 50 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսներ էր, սակայն «Նապոլին» ակնկալում է ստանալ ավելի մեծ գումար և պնդում է ավելի բարենպաստ վճարման պայմանների վրա։

Օսիմհենը հետաքրքրված է «Գալաթասարայ» տեղափոխվելով, սակայն գործարքը հնարավոր է միայն ակումբների միջև համաձայնության գալու դեպքում։

Նիգերիացու համար մրցավազքում է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը», որը պատրաստ է ակտիվացնել 75 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը, սակայն դեռևս չի համաձայնեցրել խաղացողի հետ անձնական պայմանները։