«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ասել է, որ մտադիր է դառնալ համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը։
«Ես շատ եմ աշխատում ինձ վրա, ուզում եմ դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Ես ամեն ինչ կապացուցեմ խաղադաշտում։ Ես ուզում եմ խաղալ բարձր մակարդակի ֆուտբոլ։ Բայց առայժմ ես այն մակարդակի վրա չեմ, որ համարվեմ լավագույններից մեկը։ Ես դեռ շատ բան ունեմ կատարելագործելու», – կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում 23-ամյա էկվադորցին խաղացել է 38 խաղ։ Կայսեդոն խփել է մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում և ստացել 11 դեղին քարտ։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։