26-ամյա բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը կարող է լքել «Ատալանտան» և շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկում: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» առաջարկ են արել Բերգամասկոյի ակումբին Էդերսոնի համար:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի «Ինտերը»: Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղացել է 48 խաղ: Նա խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: