Լուիս Դիասը կտեղափոխվի Բունդեսլիգա

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել 28-ամյա կոլումբիացու անձնական պայմանագրի պայմանների շուրջ։

Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»:

Նախորդ մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։