Ջուդ Բելինգհեմը աջակցել է Ջամալ Մուսիալային

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը աջակցել է Ջամալ Մուսիալային։

Երկուշաբթի օրը 22-ամյա «Բավարիայի» խաղացողը հաջողությամբ վիրահատվել է, որի մասին մյունխենյան ակումբը հայտարարել է պաշտոնական հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ գերմանացին կոտրել է ոտքը Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ խաղում ՊՍԺ-ի դեմ (0-2)՝ բախվելով դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային։

«Շուտ ապաքինվիր, եղբայր», – արձագանքել է Բելինգհեմը «Բավարիայի» հրապարակմանը սոցիալական ցանցերում։

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ջամալ Մուսիալայի վերականգնումը կտևի չորսից հինգ ամիս։