Ժոզե Մոուրինյոն է ցանկանում է իր թիմում տեսնել «Բավարիայի» ֆուտբոլիստին

Թուրքիայի սուպերգավաթակիր «Ֆեներբահչեն» սկսել է բանակցություններ Մյունխենի «Բավարիայի» հետ՝ թիմի ֆրանսիացի եզրային հարձակվող Կինգսլի Կոմանի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հաղորդում է Goal-ը, թուրքական ակումբը նախընտրում է վարձակալության տարբերակը, սակայն «Բավարիան» հակված է դիտարկել խաղացողի ամբողջական տրանսֆերի հնարավորությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս նախաձեռնության հեղինակը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է։ Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը՝ առաջարկելով Կոմանին դիտարկել որպես առաջիկա մրցաշրջանի հիմնական տրանսֆերային թիրախ։

28-ամյա Կոմանը հանդես է գալիս «Բավարիայում» 2015 թվականից։ Այդ ընթացքում մասնակցել է 339 հանդիպման, որոնցում դարձել է 71 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։