Ջամալ Մուսիալան վիրահատության է ենթարկվել

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում ստացած սարսափելի վնասվածքից հետո, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 5-ին, ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղում (0-2), Մուսիալան ֆլիբուլայի կոտրվածք ստացավ փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ բախման հետևանքով։

Նշվում է, որ Մուսիալան հաջողությամբ վիրահատության է ենթարկվել։

Այսօր՝ հուլիսի 8-ին, կիսապաշտպանը կսկսի վերականգնողական բուժումը։ Ֆուտբոլիստի վերականգնումը կտևի մոտ հինգ ամիս։