«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեք Գրիլիշը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը», «Նյուքասլը» և «Նապոլին»:
«Քաղաքայինները» պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին 46 միլիոն եվրոյի դիմաց:
Գրիլիշը 2024/25 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 խաղ, խփել 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։