«Ինտերը» և «Ռոման» մտադիր են պայմանագիր կնքեմ «Պալմեյրասի» կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբներն արդեն կապի մեջ են բրազիլական թիմի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ։ «Պալմեյրասը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 30 միլիոն եվրո։
Ակումբային մրցաշրջանի 35 խաղերում Ռիոսը խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» ակադեմիայի սան է: