«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հաղորդում է Il Romanista-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 31-ամյա արգենտինացու ծառայություններով։ Մերսիսայդցիները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ, ով վնասվածքի պատճառով չի խաղացել 2025 թվականի մարտից։
Հարձակվողի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։
Պաուլո Դիբալան «Ռոմայի» կազմում խաղում է 2022 թվականի ամռանից։ Անցած մրցաշրջանում նա իտալական Ա Սերիայի 24 խաղում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 8 միլիոն եվրո։