Դեկուն նշել է Աշխարհի 2026 թվականի առաջնության ֆավորիտներին

«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Դեկուն խոսել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների մասին։

«Ամենակազմակերպված թիմն այս պահին Իսպանիան է։ Նրանք գլխավոր ֆավորիտներն են։ Նաև, իհարկե, Արգենտինան, որն ունի ուժեղ մարզիչ՝ Սկալոնի։ Նրանցից հետո ես կասեի՝ Բրազիլիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Գերմանիան, որը դեռևս վերակառուցման գործընթացում է», – Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում հաղթել է միայն մեկ անգամ։ Դա 2010 թվականին էր։ Իսպանացիները նաև չորս անգամ նվաճել են Եվրոպայի առաջնության գավաթը։