Կառլո Անչելոտտի․ «Նա արժանի էր «Ոսկե Գնդակին»»

Բրազիլիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է այն խաղացողին, որը, ըստ իրեն, անարդարացիորեն չի ստացել ֆուտբոլի ամենաբարձր անհատական պարգևը՝ «Ոսկե գնդակը»։

«Պաոլո Մալդինին արժանի էր «Ոսկե գնդակին»։ Միակ պատճառը, որ նա չստացավ այդ մրցանակը, այն էր, որ նա պաշտպան էր», – իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։

Մալդինին ամբողջ կարիերան անցկացրել է «Միլանում»՝ պաշտպանելով ակումբի գույները 1984-ից մինչև 2009 թվականը։ «Ռոսոներիների» հետ նա հսկայական հաջողությունների է հասել՝ դառնալով Իտալիայի յոթակի չեմպիոն և հինգ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։

Չնայած իր կայունությանը, նվիրվածությանը և տասնամյակներ տևած փայլուն կարիերային՝ Մալդինին երբեք չի արժանացել «Ոսկե գնդակի», ինչը մինչ օրս համարվում է ֆուտբոլային աշխարհում ամենանշանավոր անարդարություններից մեկը։