ՊՍԺ-ն և «Ռեալը» բանակցում են

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն կարող է համալրվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյով։ Ինչպես հաղորդում է ESPN Brazil-ը, փարիզյան ակումբն արդեն կապ է հաստատել բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ պայմանագրի հնարավոր ստորագրման հարցը պարզելու նպատակով։

Նշվում է, որ 24-ամյա Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը», իսկ «Ռեալը» բաց է մնացած ակումբների առաջարկների քննարկման համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեմ չեն բրազիլացու հեռանալուն։

2023/24 մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։