Տոնի Կրոս. ««Ռեալ Մադրիդը» դեռևս չունի իմ պրոֆիլի ֆուտբոլիստ»

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր կարծիքով մադրիդյան թիմի ելույթների մասին Աշխարհի ակումբային առաջնությունում։

««Ռեալ Մադրիդը» դեռևս չունի իմ պրոֆիլի ֆուտբոլիստ։ Եվ նրանք դեռևս փնտրում են նրան։ Նրա նման ֆուտբոլիստները շատ չեն։ Եվ նրանց, ովքեր կան, հեշտ չէ ձեռք բերել», – Կրոսի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

«Ռեալ Մադրիդը» դուրս է եկել 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ և խաղալու է ՊՍԺ-ի դեմ։ Խաղը կկայանա հուլիսի 9-ին Իսթ Ռադերֆորդում (ԱՄՆ)։