Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է մոտ ապագայում լքել «Յուվենտուսը» 15 միլիոն եվրոյից ոչ ավելի գումարով, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» 50%-ով իջեցրել է ֆուտբոլիստի նախնական գինը՝ նրա վաճառքը հնարավորինս արագ ավարտելու, ինչպես նաև 2026 թվականի ամռանը ֆուտբոլիստին անվճար չթողնելու համար, քանի որ սերբի գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարիուց։ Բացի այդ, արագացված վաճառքը կօգնի «Յուվենտուսին» կենտրոնանալ Ռանդալ Կոլո-Մուանիին պահելու վրա, ով մնում է ակումբի հիմնական նպատակը՝ հարձակումը ուժեղացնելու համար։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Ասթոն Վիլան» և «Նոթինգհեմ Ֆորեստը»։ Սակայն նրանք պատրաստ չեն բավարարել Վլահովիչի աշխատավարձի վերաբերյալ ցանկությունները։
Ակումբային նախորդ մրցաշրջանի 44 խաղերում Վլահովիչը խփել է 17 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 35 միլիոն եվրո։