Վիկտոր Օսիմհենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ըստ Corriere dello Sport թերթի՝ 26-ամյա նիգերիացին ցանկանում է շարունակել խաղալ «Գալաթասարայում»:

Օսիմհենը մերժել է «Ալ-Հիլալի» առատաձեռն առաջարկը՝ մրցաշրջանի համար 40 միլիոն եվրո աշխատավարձով: Նիգերիացի հարձակվողը վճռականորեն տրամադրված է շարունակել խաղալ Եվրոպայում: 2024/2025 մրցաշրջանում Օսիմհենը վարձավճարով խաղացել է «Գալաթասարայում»: Ֆուտբոլիստին գնելու համար թուրքական ակումբը պետք է «Նապոլիին» վճարի 75 միլիոն եվրո:

Սերիա Ա-ի ակումբը դեռ պատրաստ չէ զեղչեր անել: «Գալաթասարայը» պատրաստ է վճարել 50-60 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, բանակցությունները կշարունակվեն. միայն Օսիմհենի ցանկությունը բավարար չէ գործարքը կնքելու համար: Վիկտոր Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ խփելով 37 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: