Հարձակվող Վիկտոր Գյոկերեսը մոտ է «Արսենալի»ֆուտբոլիստ դառնալուն։
Sportbladet-ի տվյալներով՝ «զինագործները» ներկայումս քննարկում են «Սպորտինգի» հետ գործարքի վերջնական մանրամասները։ Ամեն ինչ պետք է կնքվի առաջիկա շաբաթներին։
Աղբյուրը գրում է, որ 27-ամյա Գյոկերեսի տրանսֆերի ընդհանուր գումարը պետք է կազմի մոտ 900 միլիոն շվեդական կրոն։ Եվրոյով թարգմանված՝ այն կազմում է 80 միլիոն։ Վիկտորը կդառնա պատմության մեջ ամենաթանկ շվեդ ֆուտբոլիստը։
Անցյալ մրցաշրջանում Վիկտոր Գյոկերեսը խաղացել է 52 պաշտոնական խաղ, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում իր թիմակիցներին։