Թոմաս Մյուլերը կարող է մնալ «Բավարիայում»

Հայտնի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մաթեուսը կարծում է, որ «Բավարիան» պետք է հետաձգի Թոմաս Մյուլլերի հետ բաժանումը:

Ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ՊՍԺ-ից կրած 2-0 հաշվով պարտությունը 35-ամյա վետերանի վերջին խաղն էր մյունխենյան թիմի հետ. նա հեռանում է որպես ազատ գործակալ:

Նույն խաղում Ջամալ Մուսիալան լուրջ վնասվածք ստացավ և բաց կթողնի չորսից հինգ ամիս:

«Ջամալի վնասվածքը ցնցեց ինձ, նա նոր վերադարձավ մեկնարկային կազմ: Մաղթում եմ նրան հաջողություն: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում «Բավարիան» պետք է մտածի Մյուլերին վեցամսյա պայմանագիր առաջարկելու մասին:

ԱՄՆ-ում մրցաշրջանը կսկսվի ընդամենը վեց ամսից, իսկ մինչ այդ Թոմասը կշարունակի օգնել «Բավարիային»: Ակումբը նմանատիպ բան արեց ինձ հետ, երբ ես տեղափոխվեցի «Նյու Յորք Մետրո Սթարզ»: Իհարկե, երկրպագուները ուրախ կլինեն», – ասել է Մաթեուսը Bild-ին տված հարցազրույցում: