Նոնի Մադուեկեն կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» թևային հարձակվող Նոնի Մադուեկեն կարող է շարունակել իր կարիերան «Արսենալում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Արսենալի» հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Արսենալը» մտադիր է մոտ ապագայում մեկնարկային առաջարկ անել «Չելսիին» Մադուեկեի համար։

2024/25 մրցաշրջանում Մադուկեն մասնակցել է 45 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Անգլիացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։