Իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հայտնել է «զինագործների» մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Արսենալի» հետ հինգ տարվա է։ Հեղինակավոր աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Սուբիմենդիի ձեռքբերումը «Արսենալին» արժեցել է 65 միլիոն եվրո։
Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» երիտասարդական թիմի սան է։ Ամբողջ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 236 խաղի, խփել տասը գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Ավելացնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի կեսերին։