Ֆրանսիացի պաշտպան Կաստելո Լուկեբան, որը խաղում է գերմանական Բունդեսլիգայում «Լայպցիգի» կազմում, կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» ցանկանում է իր շարքերը համալրել 22-ամյա խաղացողով։ Մերսիսայդյան ակումբի ղեկավարները պատրաստ են ֆրանսիացու ձեռքբերման համար հատկացնել 50-55 միլիոն եվրո։ Խաղացողի պայմանագրում գրված կետը 90 միլիոն է, բայց «ցուլերը» պատրաստ են զիջումների գնալ։
/2025 մրցաշրջանում Կաստելոն գերմանական թիմի կազմում անցկացրել է 31 խաղ՝ առանց գոլ խփելու։ Լուկեբայի աշխատանքային պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։