Լիոնել Մեսսին իր թիմում է ցանկանում տեսնել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն խաղացողին, որին ցանկանում է տեսնել իր թիմում:

Fichajes-ի փոխանցմամբ՝ աստղային հարձակվողը խնդրել է ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել իր հայրենակից Ռոդրիգո դե Պոլի հետ, որը Լա Լիգայում խաղում է «Ատլետիկոյի» կազմում:

Մեսսին կարծում է, որ կիսապաշտպանը կօգնի թիմին պայքարել չեմպիոնական տիտղոսի համար: «Ինտեր Մայամիի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել դե Պոլի գործակալների հետ:

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: Ռոդրիգոյի աշխատանքային պայմանագիրը «ներքնակների» հետ լրանում է հաջորդ տարվա կեսերին։