Ժոաու Ֆելիշը հայտնել է, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք։

«Բրունո Լագեն այն մարդն է, ով կարևոր դեր է խաղացել իմ զարգացման մեջ։ Ես լրջորեն մտածում եմ «Բենֆիկա» վերադառնալու մասին։ Հավանաբար, սա այն վայրն է, որտեղ ես հիմա ամենաշատն եմ ուզում խաղալ», – Ֆելիշի խոսքերն է մեջբերում CM Jornal-ը։

Ֆելիշը անցյալ ամռանը վերադարձել է «Չելսի», բայց չկարողացել է հաստատվել թիմում և ձմռանը վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։ Անցյալ մրցաշրջանի ընթացքում նա խաղացել է 41 խաղում, խփել է տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։